Մոլդովայի խորհրդարանը չի վավերացնի ԵՏՄ-ին միանալու համաձայնագիրը

Մոլդովայի խորհրդարանը չի վավերացնի ԵՏՄ-ին միանալու համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Մոլդովայի խորհրդարանը չի վավերացնի ԵՏՄ-ին միանալու մասին համաձայնագիրը, նույնիսկ դիտորդի կարգավիճակով: Այդ մասին հայտարարել է Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո:

«Կա մեր երկրի ԱԳՆ և խորհրդարանի դիրքորոշումը, այն է՝ նույնիսկ եթե այդ փաստաթուղթը ստորագրվի, ապա այն չի վավերացվի: Նախագահը երկրի սեփականատերը չէ, նա իրավունք ունի համաձայնագրեր կնքել ու ստորագրել, սակայն, համաձյանգրերը պետք է վավերացնի խորհրդարանը: Ստորագրելով փաստաթղթերը՝ պետության ղեկավարը պետք է ներկայացնի երկրի շահերը, ոչ թե միայն սեփական կարծիքը»,-ասել է Ֆիլիպը, հայտնում է Gazeta.ru-ն:

Ապրիլի սկզբին Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը պետք է համաձայնագիր ստորագրեր դիտորդի կարգավիճակով ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ: Նա հայտարարել է, որ փաստաթուղթը կստորագրվի ապրիլի 3-ին Քիշնևում և կարծիք է հայտնել, որ դա ավելի դյուրին կդարձնի առևտուրը ոչ միայն ՌԴ, այլ նաև ԵՏՄ անդամ երկրների հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---