«Խոստումի» պրեմիերան ՀՀ-ում՝ ապրիլի 27-ին

«Խոստումի» պրեմիերան ՀՀ-ում՝ ապրիլի 27-ին

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի պրեմիերան Հայաստանում նախատեսված է ապրիլի 27-ին: Ռուսական «Ցենտրալ Պարտներշիպ» կինոընկերությունը հայտարարել է, որ ապրիլի 27-ից ֆիլմը կցուցադրվի ՌԴ կինոթատրոններում և որ նույն օրը նախատեսված է ֆիլմի առաջին ցուցադրությունը Հայաստանում: Այդ մասին ընկերությունը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

1915թ. իրադարձությունների մասին ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Լոս Անջելեսում ապրիլի 21-ին:

«Խոստում» ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերի Ջորջը: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքսը: Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Հայոց ցեղասպանության մասին առաջին հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի ստեղծողների հետ համատեղ բարեգործական ակցիա է կազմակերպել ֆիլմի պրեմիերային ընդառաջ:

«Ցանկանում ենք հրավիրել ձեզ «Խոստում» ֆիլմի առաջին ցուցադրությանը: Դուք կհանդիպեք ինձ, Քրիս Քորնելին, Քրիստիան Բեյլին, կանցնեք կարմիր ուղեգորգով, կայցելեք VIP երեկույթը: Ավիատոմսերն ու հյուրանոցը մենք վերցնում ենք մեզ վրա: Ուրեմն ի՞նչ...միանո՞ւմ եք»,-գրել է Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում:

Ընթերցեք նաև. The Washington Post-ը՝ «Խոստումի» մասին. Թուրքիայի ճնշման պատճառով Ցեղասպանության մասին ֆիլմեր ավելի շուտ չեն նկարահանվել

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---