Շտապօգնության նոր մեքենաներն ուղարկվել են մարզեր

Շտապօգնության նոր մեքենաներն ուղարկվել են մարզեր

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարության կողմից վերջերս ձեռք բերված շտապ բուժօգնության մեքենաները (ՈՒԱԶ-39623-A կարգի) արդեն սեփականության իրավունքով հանձնվել են Մեղրու տարածաշրջանային, Բերդի, Սիսիանի, Վարդենիսի, Մարտունու, Վայքի, Վանաձորի և Ախուրյանի բժշկական կենտրոններին։ Վանաձորի և Ախուրյանի բկ-ներին հատկացվել է երկուական մեքենա։

Նախարարության համաձայն՝ նշված բոլոր կենտրոններին կից գործող շտապօգնության կայաններն այսուհետև կկարողանան շրջակա բազմաթիվ բնակավայրերից ստացվող կանչերին ավելի արագ արձագանքել և տրամադրել արդյունավետ բուժօգնություն։

Ձեռք բերված շտապ բուժօգնության մեքենաները նախատեսված են լեռնային բնակավայրերի համար, ունեն բարձր անցանելիություն։

Դրանք միաժամանակ հագեցված են շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ծառայության համար նախատեսված ժամանակակից սարքավորումներով ու պարագաներով, այդ թվում` շարժական արհեստական շնչառության սարքավորում և դեֆիբրիլյատոր։ Դա հնարավորության կտա ինչպես տանը, այնպես էլ` հիվանդի տեղափոխման ընթացքում, ցուցաբերել անհետաձգելի բժշկական օգնություն:

ՀՀ կառավարության մարտի 2-ի նիստում ընդունված որոշման հիմնավորման համաձայն նախատեսվում էր ձեռք բերել արդի սարքավորումներով հագեցած շտապ բժշկական օգնության 10 մեքենա: Նպատակը հանրապետության շտապ բժշկական օգնության մեքենաների բազան նոր մեքենաներով համալրելն է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---