31 մարտի 2017 - 13:10 AMT
Ձյուդոիստ Արման Ադամյանը՝ ՌԴ երիտասարդական առաջնության հաղթող

23-ամյա հայազգի ձյուդոիստ Արման Ադամյանը դարձել է մինչև 100 կգ քաշային կարգում Ռուսաստանի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիրը: Ադամյանը ներկայացնում է Վոլգոգրադը, հայտնում է «Նովոստի Վոլգոգրադա» պարբերականը:

Վոլգոգրադի օլիմպիական մանկապատանեկան հատուկ դպրոցի սանը 5 մենամարտ է անցկացրել՝ ոչ մի շանս չթողնելով իր մրցակիցներին: Ադամյանը բոլոր մենամարտերն ավարատել է ժամկետից շուտ:

Եզրափակչում Ադամյանը 3 րոպեում հաղթել է Օսիան ներկայացնող Սոսլան Իկոևին և արժանացել չեմպիոնի տիտղոսին:

2017-ի սեպտեմբերին Ադամյանը մասնակցելու է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Սլովենիայում, իսկ մեկ ամիս անց՝ աշխարհի առաջնությանը Հյուսիսային Կորեայում: