31 մարտի 2017 - 15:58 AMT
Մխիթարյան. Գիտեի, որ վաղ թե ուշ շանս կստանամ «Մանչեսթեր Յունայթեդում»

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ գիտեր, որ շանսեր ունի անգլիական թիմում: Նա պատմել է կարիերայի մեկնարկի մասին «Մանչեսթեր Յունայթեդում», ուր տեղափոխվել է 2016-ի ամռանը Դորտմունդի «Բորուսիայից»:

«Մեր կյանքն անիմաստ է առանց դժվարությունների: Յուրաքանչյուր մարդ պետք է կարողանա հաղթահարել դրանք: Ինձ համար դժվար չէր, քանի որ գիտեի, որ վաղ թե ուշ ստանալու եմ իմ շանսը: Եվ ես այն օգտագործեցի: Այո, լինում են դեպքեր, երբ մարդն ավելի լուրջ խնդիրների հետ է բախվում, բայց պետք է պատրաստ լինել դրան: Ես ուղղակի սպասում էի իմ շանսին և շարունակում էի աշխատել», -ասել է Մխիթարյանը, գրում է Championat.com-ը Sky Sports-ի վրա հղումով:

Մինչև 2016 դեկտեմբերը Մխիթարյանը միայն մեկ անգամ էր խաղադաշտ դուրս եկել «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում ԱՊԼ խաղերում: Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը մասնակցել է ԱՊԼ 15 հանդիպման, որից 10-ը՝ հիմնական կազմում: Նա դարձել է 3 գոլի հեղինակ և 1 գոլային փոխանցման: Նա նաև 3 գոլ է խփել Եվրոպայի լիգայի 6 խաղում և 1 գոլ Անգլիայի գավաթի 3 խաղում:

Ընթերցեք նաև. Անգլիացիները Մխիթարյանի խաղը 10 հնարավորից 7 միավոր են գնահատել