Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի կազակների ատամանները կայցելեն Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-30-ը Հայաստանում կնշվի 1812 թվականի Հայրենական պատերազմի, Թուրքիայի եւ Պարսկաստանի դեմ Ռուսաստանի պատերազմների մասնակից, գեներալ-լեյտենանտ Վալերիան Մադաթովի հոբելյանը` 225-ամյակը: Տոնակատարությունների շրջանակում Երեւանում տեղի կունենան Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի կազակների մշտական միջպետական համակարգող խորհրդի նախագահության եւ կազակների ատամանների խորհրդի նիստերը: Նախատեսվում է նաեւ Ռուսաստանի, Ուկրաինայի, Մերձդնեստրի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Ղրիմի կազակների միության կազակական կազմակերպությունների եւ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազակների կազմակերպությունների միջեւ փոխօգնության եւ համագործակցության մասին պայմանագրի ստորագրում: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, այցի ծրագրով նախատեսվում է պատվիրակության հանդիպումը ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի հասարակական-քաղաքական, ռազմական, կազակների եւ երիտասարդական շրջանակների հետ, ինչպես նաեւ պարգեւատրում շքանշաններով եւ մեդալներով (կպարգեւատրվեն 18 մարդ` ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությունը, ՀՀ եւ ԼՂՀ կառավարությունների անդամներ): Բացի այդ, նախատեսվում են այցելություններ կազակների ջոկատների մարտերի վայրեր, ՌԴ զինվորական մասերի տեղակայման շրջաններ, ծանոթություններ Հայաստանի պատմամշակութային հուշարձաններին եւ մասնակցություն երիտասարդական կազմակերպությունների բանավեճին Երեւանի Ռուս-հայկական համալսարանի բազայի վրա: Պատվիրակությունը կայցելի նաեւ Սարդարապատի ճակատամարտի թանգարան, որտեղ տեղի կունենա գիտագործնական խորհրդաժողով «Ռուսական զորքերի եւ կազակների դերը Կովկասի համար մարտերում» թեմայով:
Partner news
 Ուշագրավ
Հիվանդանոց է տեղափոխվել 230 վիրավոր, այդ թվում 45 երեխա
Զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան վթարվել է, 10 զինվոր վնասվածք է ստացել
Վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա
Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից տարածաշրջանում, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը
Partner news