Սվիտալսկի. Մեծ աշխատանք է տարվել, որպեսզի ՀՀ-ում լավ ընտրություններ անցկացվեն

Սվիտալսկի. Մեծ աշխատանք է տարվել, որպեսզի ՀՀ-ում լավ ընտրություններ անցկացվեն

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօրվա ընտրություններից լավ արդյունքներ է ակնկալում: Այդ մասին դեսպանն ասել է Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում:

«Շատ մեծ թիմ է աշխատել, այդ իսկ պատճառով էլ շատ լավ արդյունքներ ենք ակնկալում: Մեծ աշխատանք է տարվել, որպեսզի Հայաստանում լավ ընտրություններ անցկացվեն», - ասել է Սվիտալսկին, հայտնում է Aysor.am-ը:

Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրում են խորհրդարան: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում:Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք - 1, ԱԴ - 2, ՀՎԿ - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, ՀՀԿ - 6, ՀԿԿ - 7, ՕՐՕ - 8, ՀՅԴ - 9:

Ժամը 11:00-ի դրությամբ, ըստ ԿԸՀ տվյալների, քվեարկել է 344 714 քաղաքացի կամ ընտրողների 13,32%-ը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---