Կոնգրես-ՀԺԿ-ն զինվորների բաց քվեարկության դեպք է գրանցել

Կոնգրես-ՀԺԿ-ն զինվորների բաց քվեարկության դեպք է գրանցել

PanARMENIAN.Net - 14/20 տեղամասում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կողմից արձանագրվել է զինծառայողների բաց քվեարկության դեպք։

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը հրապարակել է իր արձանագրած ընտրախախտումների ցանկը: Դրանք հիմնականում կուտակումներ են և բաց քվեարկության դեպքեր:

Մասնավորապես, 35/56 ընտարտեղամասում արձանագրվել է, որ քվեատուփը տեղադրված է մուտքի դռան անմիջապես կողքին, և ելումուտ անողները պարզ տեսնում են, թե քվեախցիկում ով ում օգտին է քվեարկում «Քվեախցիկում միաժամանակ քվեարկում են 3-4 քաղաքացի»,-նշված է դաշինքի հրապարակած ցանկում։

13/32 ընտարատեղամասում արձանագրվել են կուտակումներ, նաև՝ անհայտ քաղաքացիներն ընտրողներին փոխանցել են գրիչներ և պարտադրել են դրանցով քվեարկել։

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 865 884 ընտրող կամ 33,46%-ը:

Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիները խորհրդարան են ընտրում: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք - 1, ԱԴ - 2, ՀՎԿ - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, ՀՀԿ - 6, ՀԿԿ - 7, ՕՐՕ - 8, ՀՅԴ - 9:

Խորհրդարանական ընտրությունների ընթացքին կարելի է հետևել PAN-ի թարմացվող լրահոսով:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---