Դատախազություն. Ժամը 18:00-ի դրությամբ ուսումնասիրվել է 1317 հաղորդում

Դատախազություն. Ժամը 18:00-ի դրությամբ ուսումնասիրվել է 1317 հաղորդում

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ի՝ ժամը 18:00-ի դրությամբ, ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 1317 հրապարակում:

Դրանց ճնշող մեծամասնությունը վերաբերում են քվեարկության գործընթացի կազմակերպման տեխնիկական, քվեարկության սենյակների կահավորման, սարքավորումների գործարկման, տեղամասերում հերթերի առաջացման, քվեախցիկների տեղադրման, տեսանկարահանող սարքերի խափանման, կամ քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի այլ խնդիրներին, որոնք իրենց բովանդակությամբ արդեն իսկ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ չեն պարունակում:

Ուսումնասիրված հրապարակումներից 226-ն են իրենց մեջ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակել: Այդ 226 հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու:

Նշված 226 հաղորդումից 82-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 43-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, 28-ը՝ ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, հանձնաժողովի աշխատանքային գործուներությանը խոչնդոտելուն, 64-ը՝ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչնդոտելուն, 9-ը՝ ընտրակաշառք տալուն:

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է 1 մլն 317 936 ընտրող կամ 50,93%-ը: Այդ մասին հայտարարել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը լրագրողների հետ հանդիպմանը: Ընտրողների ընդհանուր թիվը 2 587 706 է:

Խորհրդարանական ընտրությունների ընթացքին կարելի է հետևել PAN-ի թարմացվող լրահոսով:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---