Ոստիկանությունում ենթադրյալ ընտրախախտումների 153 հաղորդում է գրանցվել

Ոստիկանությունում  ենթադրյալ ընտրախախտումների 153 հաղորդում է գրանցվել

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը, ժամը 19.30-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ 153 հաղորդում, որոնցից 21-ը ուղարկվել է նախաքննության, 54-ը գտնվում է նյութերի նախապատրաստման, 62-ը՝ ստուգման փուլում, 16-ը՝ ստուգմամբ չի հիմնավորվել:

Հաղորդումներից 44-ը՝ Երևանից, 13-ը՝ Կոտայքի. 14-ը՝ Լոռու, 12-ը՝ Շիրակի, 6-ը՝ Արմավիրի, 5-ը՝ Արագածոտնի, 20-ը՝ Տավուշի, 17-ը՝ Արարատի, 6-ը՝ Սյունիքի, 7-ը՝ Գեղարքունիքի, 9-ը՝ Վայոց ձոր մարզերից:

Ապրիլի 2-ին՝ ժամը 20:00-ին, ՀՀ-ում փակվել են բոլոր՝ 2009 ընտրատեղամասերը. խորհրդարանական ընտրություններն ավարտվել են:

Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որից 4-ը՝ դաշինք, 5-ը՝ կուսակցություն: Դրանք են՝ Հանրապետական, Հ.Յ. Դաշնակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները և «Ծառուկյան», ԵԼՔ, Կոնգրես-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները:

BS/The Gallup կազմակերպության նախնական՝ Exit Poll-ի (հետընտրական հարցման) առաջին տվյալներն արդեն կան, և ըստ դրանց Հայաստանի խորհրդարան քաղաքական 4 ուժ է անցնում՝ Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ-ն ու ՀՅԴ-ն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---