ՔԿՀ-ներում ավելի քան 1300 մարդ է քվեարկել 2 ապրիլի 2017 - 21:54 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ընտրություններին քրեակատարողական հիմնարկում ընդգրկված քվեարկության իրավունք ունեցող 1483 կալանավորից և դատապարտյալից (472-ը` դատապարտյալ, 1011-ը՝ կալանավոր), մինչև ժամը 18:00-ն ընտրությանը մասնակցել է 1354-ը: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողներին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Հակոբյանը ներկայացրել է ստացիոնար բժշկական հաստատություններում քվեարկության կազմակերպումը: Նա հայտնել է, որ Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել հիվանդանոցներում ստացիոնար բուժում ստացող 2127 քաղաքացի: «Հիվանդանոցներում քվեարկությունն անցել է հարթ, խնդիրներ չեն եղել: Հիվանդները բավականին ակտիվ են եղել»,- ասել է նա՝ հավելելով, որ արդյունքներն ամփոփվելուց հետո միայն կարող են ասել, թե հիվանդանոցներում ստացիոնար բուժում ստացող և շրջիկ քվեախցիկներով քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից քանիսն են մասնակցել ընտրություններին, գրում է Panorama.am-ը: Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 1.574.947 կամ 60.86%-ը՝ 20:00-ի դրությամբ: Այս մասին հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Երևանում մասնակցության հայտը 58.45% է (845.804 ընտրողից 494.455-ը): Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |