Պետերբուրգում առաջարկում են սահմանափակել ԱՊՀ երկրներից քաղաքացիների մուտքը

Պետերբուրգում առաջարկում են սահմանափակել ԱՊՀ երկրներից քաղաքացիների մուտքը

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավոր Անդրեյ Անոխինն անհրաժեշտ է համարում խստացնել ԱՊՀ երկրների քաղաքացիների Ռուսաստան մուտք գործելու կարգը քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

«Մենք չգիտենք, թե ով է կանգնած դրա հետևում, բայց մենք պետք է ապահովենք մեր անվտանգությունը: Այդ երկրների քաղաքացիները կարող են մուտք գործել հանցավոր մտադրություններով»,-ասել է նա, հայտնում է Lenta.ru-ն:

Նա նշել է, որ այժմ ԱՊՀ երկրների բնակիչները, այդ թվում Միջին Ասիայից, կարող են անարգել աշխատանքային պատենտ գնել սահմանին:

Անոխինը կարծում է, որ սահմանապահները պետք է մատնահետքեր վերցնեն երկիր մտնող օտարերկրացիներից: Բացի այդ, գործատուները պետք է երաշխավոր լինեն ՌԴ ժամանող ներգաղթյալի համար՝ այդ նպատակով պետք է հատուկ հանձնաժողով ստեղծվի, հավելել է պատգամավորը:

Ըստ նրա, համապատախան առաջարկներն ուղղվելու են դաշնային կառավարությանը և ՆԳՆ: Ավելի վաղ Պետդումայի անվտանգության և կոռուպցիային հակազդելու կոմիտեի ղեկավար Վասիլի Պիսկարյովն առաջարկել էր չեղարկել մահապտժի արգելքն ահաբեկիչների համար: Նա նշել է, որ գործող օրենսդրությամբ նախատեսված պատժի միջոցները բավարար չեն:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երկրում իրականացված ցանկացած ահաբեկչություն մարտահրավեր է, այդ թվում նաև երկրի նախագահի համար:

Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ 11-ից հասնելով 14-ի: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կապույտ գծում պայթյուն է որոտացել: «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում ՌԴ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը հայտարարել է, որ պայթյունը Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողություն էր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---