ԿԸՀ-ում կարելի է ծանոթանալ ընտրողների ցուցակներին

ԿԸՀ-ում կարելի է ծանոթանալ ընտրողների ցուցակներին

PanARMENIAN.Net - ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, սահմանված ժամկետում` ապրիլի 3-ին` ժամը 11.00-ին, հրապարակվել են Ազգային ժողովի ընտրությունների բոլոր 1997 ընտրական տեղամասերի ընտրողների ցուցակները:

Ցուցակների ներբեռնման հետ կապված խնդիրները պայմանավորված են ֆայլերի մեծ ծավալով, օգտվողների համացանցի թողունակությամբ և մեծաթիվ օգտվողների միաժամանակյա հաճախումների հանգամանքով:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հանձնաժողովում առանձնացված են հատուկ համակարգիչներ, և բոլոր ցանկացող անձինք կարող են ցուցակներին ծանոթանալ նաև հանձնաժողովում, հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի կեսօրին հրավիրած նիստում ամփոփել է նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ մշակված բոլոր՝ 2009 ընտրատեղամասերից ստացված արդյունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32.487 քվե կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25.973 քվե կամ 1.66%, «Ազատ դեմոկրատները»՝ 14.740 քվե կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11.742 քվե կամ 0.75%: Ընտրություններին մասնակցել 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---