Ամերիկայի հայկական համագումար. ԱԺ ընտրությունները ՀՀ-ում դեպի քաղաքական նոր համակարգ առաջին քայլն են

Ամերիկայի հայկական համագումար. ԱԺ ընտրությունները ՀՀ-ում դեպի քաղաքական նոր համակարգ առաջին քայլն են

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարը հուսադրող է համարում Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրախորհրդարանի (ԵԽ) նախնական զեկույցը, որտեղ նշվում էր, որ ՀՀ ԱԺ ընտրությունները «լավ էին կազմակերպված և ընդհանուր առմամբ պահպանվել էին հիմնարար ազատությունները»:

Ինչպես նաև նշված էր, որ ընտրության օրն «ընդհանուր առմամբ հանգիստ էր ու խաղաղ, սակայն արձանագրվեցին կազմակերպչական խնդիրներ և գործընթացին անհարկի միջամտություններ, հիմնականում կուսակցությունների ներկայացուցիչների կողմից»:

Համագումարը շնորհավորում է հայ ժողովրդին` ընտրական գործընթացին մասնակցության կապակցությամբ. ընտրողների ավելի քան 60% մասնակցություն է գրանցվել:

«Ապրիլի 2-ի ընտրությունները նշանավորվեցին որպես Հայաստանում նոր քաղաքական համակարգիստեղծմանն ուղղված առաջին քայլ,սակայն փոփոխությունները չեն կարող մեկ օրում տեղի ունենալ», - ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար, Իսպանիայից ԵԱՀԿ խորհրդարանի անդամ Իգնասիո Սանչես Ամորը:

Նա հավելել է. «Բարեփոխումներն անընդհատ գործընթաց է, և կոչ եմ անում Ազգային ժողովի մեծամասնությանն ու նոր կառավարությանը շարունակել ջանքեր գործադրել վերափոխելու երկրի քաղաքական մշակույթը՝ համագործակցելով ընդդիմության, քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության հետ»:

«Հայաստանի ընտրական գործընթացը խիստ տարբերվում է հարևան երկրների համեմատությամբ: Օրինակ Ադրբեջանում ավտորիտար նախագահը վերջերս իր տիկնոջը փոխնախագահ նշանակեց և ճնշում է բոլոր ընդդիմադիր կուսակցություններին: Թուրքիայում Էրդողանի ավտորիտար վարչակարգը շարունակում է ընդդիմության առաջնորդների հետապնդումները և լրագրողների լայնամասշտաբ բանտարկությունները: Հայաստանը դրական գնահատվում նաև Խորհրդային միությունից առաջացած այլ երկրների համեմատությամբ», - հայտարարել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը:

Հիշեցվում է, որ ԱՄՆ ֆինանսավորումը օժանդակել է 2017թ. ապրիլյան ընտրությունների անցկացման վերաբերյալ Հայաստանի կառավարության և երեք առաջատար ընդդիմադիր կուսակցությունների միջև ստորագրված համաձայնագրերը: Դրամական միջոցներն ուղղվել են քվեարկության ու քվեաթերթիկների հաշվելու գործընթացի առցանց ուղիղ հեռարձակումները, ինչպես նաև ընտրողների ինքնության էլեկտրոնային նույնականացումն ապահովող սարքավորումների ձեռքբերմանը, և Հայաստանի ընտրական օրենսգրքի այլ փոփոխություններին:

Համագումարը հորդորել է ԱՄՆ կառավարությանն աջակցել այս նախաձեռնությանը՝ հաշվի առնելով վերջինիս կարևորությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացներն ամրապնդելու հարցում: Այդ ժամանակ Համագումարի համանախագահները հայտարարել էին. «Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է ԱՄՆ-ին և ԵՄ-ին` այս նախաձեռնությանը ֆինանսական օժանդակություն տրամադրելու համար՝ ի աջակցություն Հայաստանում օրենքի գերակայության խթանման: Մենք անկուսակցական ենք և՛ ամերիկյան, և՛ հայկական համատեքստերում, բայց այսօրինակ աջակցությունը՝ բարելավելու ժողովրդավարական գործընթացի նկատմամբ վստահությունը, ծառայում է մեզ բոլորիս»:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի կեսօրին հրավիրած նիստում ամփոփել է նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ մշակված բոլոր՝ 2009 ընտրատեղամասերից ստացված արդյունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32.487 քվե կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25.973 քվե կամ 1.66%, «Ազատ դեմոկրատները»՝ 14.740 քվե կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11.742 քվե կամ 0.75%: Ընտրություններին մասնակցել 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---