Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական ցուցակները

Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական ցուցակները

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են Երևան քաղաքի ավագանու 2017 թ. մայիսի 14-ի ընտրությունների նախնական ցուցակները։

Ցուցակները տեղադրվել են ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ:

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի ընտրողների թիվը 841.973 է:

Կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքների գրանցման համար ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթեր կարող են ներկայացնել մարտի 30-ից մինչև ապրիլի 9-ը: Գրանցումը կկատարվի ապրիլի 9ից մինչև 14-ը:

Նախընտրական քարոզչության համար սահմանված ժամանակահատվածն է ապրիլի 21-ից մայիսի 12-ը:

Երևանի ավագանու նախորդ ընտրությունները 2013-ի մայիսին էին: Ավագանու անդամներ են ընտրվել. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 17 անդամ, «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 6 անդամ, Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 42 անդամ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---