Եվրախորհրդարանը հավանություն է տվել Brexit-ի պայմանների վերաբերյալ բանաձևին

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Brexit-ի պայմանների վերաբերյալ բանաձևին

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել բանաձևին, որը սահմանում է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու՝ Brexit-իպայմանները: Քվեարկությունը կայացել է Ստրասբուրգում Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում:

«Բանակցությունները պետք է շատ թափանցիկ լինեն: Մեծ Բրիտանիան պարտավոր է կատարել ստանձնած պարտավորությունները, այդ թվում ֆինանսական բնույթի, եվրոպական բյուջեի շրջանակում»,-ասվում է փաստաթղթում:

Նշվում է նաև, որ ԵՄ և Մեծ Բրիտանիայի հետագա հարաբերությունների քննարկումը հնարավոր կլինի միայն բանակցությունների զգալի առաջընթացի դեպքում:

Եվրախորհրդարանականները կարծում են, որ Լոնդոնը չի կարող հավակնել համաեվրոպական շուկային առանց պահպանելու «ապրանքների, կապիտալի և մարդկանց ազատ տեղաշարժի մասին սկզբունքը»:

Բանաձևում ասվում է, որ եվրոպական երկրները չեն կարող միակողմանի բանակցություններ վարել Բրիտանիայի իշխանությունների հետ Brexit-ի հարցով:

Մարտի 29-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ստորագրել է ԵՄ-ին հասցեագրված նամակը Brexit-ի մեկնարկի մասին:

2016-ի հունիսին հանրաքվեի ժամանակ Բրիտանիայի բնակիչների մեծամասնությունը` 51,9%-ը կողմ է արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն:

2017-ի փետրվարի սկզբին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց օրինագծին, որը թույլ է տալիս վարչապետ Թերեզա Մեյին գործարկել ԵՄ-ից դուրս գալու գործընթացը: Դրանից մի քանի ժամ անց հրապարակվել է Brexit-ի ծրագիրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---