Աշոտյան. Քաղաքական չէ 120.000 ընտրողի զրկել ներկայացուցիչներից Աժ-ում 5 ապրիլի 2017 - 16:37 AMT PanARMENIAN.Net - ԵԼՔ-ին ուղղված մանդատներից հրաժարվելու պնդման հետևում կա ամեն ինչ, բացի քաղաքականությունից: Այդ մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով շրջանառվող այն կարծիքներին, որ ԵԼՔ դաշինքը պետք է հրաժարվի ԱԺ մանդատներից: Ըստ Աշոտյանի, քաղաքական չէ 120.000 ընտրողի զրկել ներկայացուցիչներից խորհրդարանում: «Հրաժարվել ընդդիմությունափոխությունից քաղաքական չէ, խոչընդոտել նոր գործիչների մուտքը ԱԺ քաղաքական չէ, վերացնել խորհրդարանից արևմտյան դիսկուսրը քաղաքական չէ, փակել միակ լիբերալ ուժի առջև դռները դեպի ԱԺ քաղաքական չէ,-ասվում է Աշոտյանի գրառման մեջ: Ավելի վաղ ԵԼՔ-ը 7 կետով գնահատել է ԱԺ ընտրությունների ընթացքը՝ նշելով, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի կեսօրին հրավիրած նիստում ամփոփել է նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ մշակված բոլոր՝ 2009 ընտրատեղամասերից ստացված արդյունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, ՀՅԴ-ն՝ 103.173 քվե կամ 6.57%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը: «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32.487 քվե կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25.973 քվե կամ 1.66%, «Ազատ դեմոկրատները»՝ 14.740 քվե կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11.742 քվե կամ 0.75%: Ընտրություններին մասնակցել 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը: Ընթերցեք նաև. Երևանի քաղաքապետի պաշտոնում Փաշինյանի առաջադրումը ԵԼՔ-ում չեն քննարկել Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |