«Սևան Ստարտափ Սամմիթ 2017-ին» 70 ստարտափ կմասնակցի

«Սևան Ստարտափ Սամմիթ 2017-ին» 70 ստարտափ կմասնակցի

PanARMENIAN.Net - «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը և «Գլոբալ ԷյԷմ» ՀԿ-ն տեղեկացնում են, որ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի հայտագրման գործընթացն արդեն սկսվել է: Բոլոր հետաքրքրված ստարտափները Հայաստանից և արտերկրից ներկայացնում են իրենց հայտերը ապրիլի 1-ից:

«Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ը տեղի է ունենալու հուլիսի 24-ից 31-ը Սևանա լճի ափին: Սամմիթին դիմած ստարտափներից մասնակցության համար ընտրվելու են լավագույն 70-ը, որոնք էլ կտարբերակվեն 3 մակարդակով (Seed stage, Early stage, Business stage):

Բացի ընտրված 70 ստարտափից սամմիթին մասնակցելու են նաև 30 ծրագրավորողի թիմեր: Միջոցառման շուրջ 1000 մասնակցի թվում են ներդրողներ, մենթորներ, բիզնես թրեյներներ, աշխարհի տարբեր երկրներից հրավիրված հյուրեր, լրագրողներ:

Սամմիթի կազմակերպչական խմբի ղեկավար Վահագն Ռափյանը նշել է. «Հաշվի առնելով նախորդ տարվա մասնակիցների ակտիվությունը, արդյունքներն ու արձագանքը այս տարի ակնկալում ենք մեծ քանակությամբ դիմումներ: Մենք ներգրավել ենք մասնագետների լուրջ թիմ, որոնք աշխատելու են հայտագրված ստարտափ թիմերի հետ, գնահատելու են նրանց կենսունակությունը և ուղղորդելու են նրանց»:

«Սևան Ստարտափ Սամմիթը» նոր ձևաչափի ոչ ֆորմալ կրթական բիզնես հարթակ է, որը նպատակ ունի աջակցել ստարտափ թիմերին ներայացնել իրենց գաղափարները, ընդլայնել կապերի շրջանակը, ձեռք բերել նոր գիտելիքներ և ամենակարևորը գտնել ներդրողներ: Այս ամենը զուգորդվելու է ակտիվ ժամանցով և հաճելի միջավայրով:

«Սևան Ստարտափ Սամմիթը» ամենամյա վրանային բիզնես ֆորում է, որն անցկացվում է Սևանա լճի ափին յուրաքանչյուր տարվա ամռանը: Սամմիթին մասնակցում են զարգացման տարբեր փուլեր անցած ստարտափ թիմեր, ներդրողներ, մենթորներ, ծրագրավորողներ, ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող բանախոսներ Հայաստանից և արտերկրից: Մասնակիցները 7 օր կենցաղ են կիսում միմյանց հետ, մասնակցում դասախոսությունների, բարելավում գիտելիքները, ձեռք են բերում նոր արժեքավոր կապեր, գտնում գործընկեր: Կրթական և գործնական այս առօրյան զուգորդվում է ակտիվ ժամանցային ծրագրերով, ծովափնյա հանգստով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---