Էգոյանը կմտածի Արցախում ֆիլմ նկարահանելու մասին

Էգոյանը կմտածի Արցախում ֆիլմ նկարահանելու մասին

PanARMENIAN.Net - Արցախում ֆիլմ նկարահանելու համար պետք է ներսից բխող զգացողություն լինի: Նման տեսակետ է հայտնել Կաննի կինոփառատոնի եռակի մրցանակակիր, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը՝ շեշտելով, որ «անպայման կմտածի այդ հարցի շուրջ», հաղորդում է «Արցախպրեսը»:

«Արցախ գալով մի հոգևոր զգացողություն եմ ունենում, որն ինձ համար առանձնահատուկ է»,- ասել է Էգոյանը.

«Առաջին զգացողությունս բավականին ազդեցիկ էր, քանի որ ինքնությունս, իմ ազգային պատկանելիությունն այստեղ ավելի ուժեղ եմ զգում: Իսկ դա մի զգացողություն է, որն ամեն օր չէ, որ լինում է: Ինչքան երկար եմ ժամանակ անցկացնում Արցախում, այնքան ավելի մոտս հարց ծագում, թե ինչու երիտասարդ կինոռեժիսորները երբևիցե չեն նկարել այն պատմությունները, որոնք նկատել եմ այս քանի օրվա ընթացքում»,- հավելել է նա:

Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ, ապրիլի 3-ից եռօրյա այցով Արցախում էին անվանի սփյուռքահայ արվեստագետներ՝ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---