Խոշոր հարկ վճարողները 13.9 մլրդ դրամով ավելի են հարկվել 2017-ի 1-ին եռամսյակում

Խոշոր հարկ վճարողները 13.9 մլրդ դրամով ավելի են հարկվել 2017-ի 1-ին եռամսյակում

PanARMENIAN.Net - 2017թ. հունվար-մարտ ամիսներին խոշոր հարկ վճարողների հարկային մուտքերը 2016-ի հունվար-մարտ ամիսների՝ 100.6 մլրդ դրամի համեմատ ավելացել են 13.9 մլրդ դրամով՝ 2017թ.-ին կազմելով 114.5 մլրդ դրամ, այսինքն՝ աճը կազմել է 13.8%:

ՀՀ հարկային մուտքերում Խոշոր հարկ վճարողների ՀՏ կողմից հավաքագրված հարկային եկամուտները 2016թ.-ի հունվար-մարտ ամիսներին կազմել են 59.5%, իսկ 2017թ.-ին՝ 60.6%:

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ստվերի կրճատման նպատակով փաստաթղթաշրջանառության կարգավորմանն ուղղված աշխատանքների արդյունքում 2016թ. հունվար-մարտ ամիսների համեմատությամբ 2017թ. 3 ամիսներին 214.9 հազարով կամ 17.8%-ով ավելացել է Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված հարկ վճարողների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակը. 2016թ. 1.206.00 հարկային հաշվի փոխարեն 2017թ. դուրս է գրվել 1.420.900:

2017թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել են 255 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որից 196 մլրդ դրամը՝ հարկային մարմնի կողմից, իսկ 59 մլրդ դրամը` մաքսային:

2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 24.3 մլրդ դրամով կամ 10.5%-ով: Հարկային մասով աճը կազմել է 20.3 մլրդ դրամ կամ 11.6%, իսկ մաքսային մասով` 4 մլրդ դրամ կամ 7.3%:

ՊԵԿ-ը պնդւոմ է, որ մուտքերի աճը հիմնականում պայմանավորվել է ստվերի վերհանման և կանխարգելման նպատակով հարկ վճարողների գործունեության անհատական վերլուծության համակարգերի ներդրմամբ:

Արդյունքում, 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին իրականացված բոլոր ստուգումների և ուսումնասիրությունների քանակը 2016-ի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ կրճատվել է 1186-ով կամ 44%-ով: Փոխարենը մեկ ստուգմամբ արձանագրված հարկային պարտավորության միջին գումարը 2016թ. հունվար-մարտի 868.900 դրամի դիմաց այս տարի կազմել է 4.432.200 դրամ. ցուցանիշի գծով աճը՝ 3563.300 դրամ կամ 410%:

2017թ. հունվար-փետրվար ամիսներին խոշոր հարկ վճարողներին բաժին ընկնող հարկային մուտքերը 2016թ.-ի 2 ամիսների համեմատ աճել են 8.9 մլրդ դրամով կամ 13%-ով՝ 68 մլրդ դրամի փոխարեն կազմելով 76.9 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---