Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմին

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմին

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը հավանություն է տվել ՈւկրաինայինԵվրամիության երկրների հետառանց վիզայի ռեժիմ տրամադրելու Եվրահանձնաժողովի որոշմանը: Համապատասխան քվեարկությունը տեղի է ունեցել ապրիլի 6-ին Եվրախորհրդարանի ընդլայնված նիստում:

Կողմ է քվեարկել ԵԽ 521 պատգամավոր, դեմ՝ 75, ձեռնպահ՝ 36, գրում է ՈւՆԻԱՆ-ը: Եվրախորհրդարանում քվեարկությունից հետո որոշումը պետք է հաստատվի ԵՄ անդամ երկրների Մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստում, իսկ հետո հաստատվի ԵՄ Խորհրդի կողմից: Այնուհետև օրենսդիր ակտը պետք է ստորագրի Եվրախորհրդարանի նախագահը և ԵՄ-ում նախագահող երկիրը՝ Մալթան: Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակումից 20 օր անց:

Վրաստանի քաղաքացիները մարտի 28-ից կարող են առանց մուտքի արտոնագրերի այցելել Եվրամիության երկրներ կարճատև այցերով՝ կենսաչափական անձնագրերով: Վրաստանի բնակիչները կարող են ԵՄ երկրներում մնալ 90 օր (կես տարվա ընթացքում), մինչդեռ նրանք չեն կարող աշխատել միջպետական միավորման տարածքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---