Ծանրորդ Սոնա Պողոսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 7 ապրիլի 2017 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Խորվաթիայի Սպլիտ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Կանանց պայքարում 75 կգ քաշային կարգում հանդես է եկել Սոնա Պողոսյանը: Երկամարտում Պողոսյանը գրանցել է 227 կգ արդյունք (101+126) և նվաճել է բրոնզե մեդալ: Հայ ծանրորդը փոքր արծաթե մեդալի է արժանացել նաև հրում վարժությունում` բարձրացնելով 126 կգ: Պոկում վարժությունում Սոնան 4-րդն էր, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Կանանց 75 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել Իսպանիան ներկայացնող Լիդիա Վալենտինը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է ռուս Մարիա Վոստրիկովան: Մարտի 7-ին Եվրոպայի առաջնությունում հանդես կգան 90 կգ Տաթև Հակոբյանը և 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը (B խումբ): 2016-ի Եվրոպայի թիմային առաջնությունում Սոնա Պողոսյանը 4-րդն տեղն էր զբաղեցրել: Եվրոպայի երիտասարդների առաջնությանը Պողոսյանը ԵԱ փոխչեմպիոն է դարձել: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում Կիրանց-Ոսկեպար ճանապարհը կրկին փակ է․ Մտահոգությունները պահպանվում են Գյուղացիներին ամենաշատը մտահոգում է կամրջի հատվածը Mutuari, Lolik և SilkSwap. Նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում Հանդիպման ընթացքում հայտարարվել է նաև Ցերեբրում Վիրտուալ Երևանի նոր նախագծի մեկնարկը |