Ստոկհոլմում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ. Կան զոհեր (վիդեո)

Ստոկհոլմում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ. Կան զոհեր

PanARMENIAN.Net - Ստոկհոլմում բեռնատարը Ahlens Mall կենտրոնի հարևանությամբ մխրճվել է ամբոխի մեջ: Ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել միջադեպի մասին տեղական ժամանակով 14:53-ին:

Ըստ տեղական ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Տուվե Հեգգիի հայտարարության, պատահարի հետևանքով 3 մարդ է զոհվել, գրում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Դրոտտնինգատան գլխավոր հետիոտնային փողոցում:

Տեղական Aftonbladet-ը հայտնում է, որ պատահարի վայրում աշխատում է ոստիկանությունը: Ըստ ականատեսների, բեռնատարը մխրճվել է զբոսնող մարդկանց մեջ մեծ արագությամբ: Մեքենան կանգնել է՝ բախվելով խանութներից մեկի ցուցափեղկին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---