Հնդկաստանի անտառներում կապիկների հետ ապրող աղջկա են գտել

Հնդկաստանի անտառներում կապիկների հետ ապրող աղջկա են գտել

PanARMENIAN.Net - Հյուսիսային Հնդկաստանի Ուտար Փրադեշ գավառի անտառներում կապիկների հետ ապրող աղջկա են գտել, ոստիկանությունը փորձել է պարզել նրա ինքնությունը: Աղջկան գտել են մի քանի շաբաթ առաջ, նա խոսել չգիտի: Ըստ ոստիկանության, նա 8-10 տարեկան է և կարողանում է շփվել միայն ժեստերի լեզվով ու շարժումներով, որոնք բնորոշ են կապիկներին: Երբ ոստիկանները գտել են աղջկան, նա կապիկների հետ էր խաղում՝ նմանակելով նրանց վարքագիծը, գրում է BBC-ին:

Կապիկների հետ շրջող երեխային առաջին անգամ նկատել էին Նեպալի սահմանին գտնվող Կատարնիագհաթ արգելոցի հարևանությամբ գտնվող գյուղի բնակիչները: Ինչպես պատմել է ոստիկան Սուրեշ Յադավը, կենդանիները հարձակվել են ոստիկանների վրա, երբ նրանք փորձում էին տանել աղջկան:

Ըստ բժիշկների, երեխան հյուծված է, մարմնին վնասվածքներ կան: Սկզբնական շրջանում նա չէր կարողանում մի տեղում հանգիստ նստել և անընդհատ չորեքթաթ էր տեղաշարժվում և բղավում:

Ըստ բժիշկների, աղջիկն այժմ շատ ավելի լավ է իրեն զգում: Ավելի ուշ երեխային կփոխանցեն հատուկ ծառայություններին, որոնք հոգ կտանեն նրա ուսուցման և սոցիալականացման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---