ՀՅԴ-ն չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին

ՀՅԴ-ն չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին

PanARMENIAN.Net - Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը չի մասնակցելու մայրաքաղաքի ավագանու ընտրություններին: Այս մասին տեղեկացնում է Հ.Յ.Դաշնակցության Երևանի քաղաքային կոմիտեն:

«Վերլուծելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում Երևան քաղաքում Հ.Յ. Դաշնակցության ձեռք բերած անսպասելի ցածր արդյունքները, խորհրդակցելով Երևանի վարչական շրջանների կոմիտեների հետ՝ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն նպատակահարմար չի գտնում մասնակցել մայրաքաղաքի ավագանու ընտրություններին:

Այս փուլում մեր առաջնահերթ խնդիրն ենք համարում ապրիլի 2-ի ընտրություններում մեր կառույցի արձանագրած արդյունքի պատճառների ուսումնասիրությունը և անհրաժեշտ եզրակացությունների հանգելը:

Հուսով ենք, որ գիտակցված քվեով Երևանի ավագանի ձևավորելու պատրաստ մեր համաքաղաքացիները ըմբռնումով կընդունեն այս որոշումը: Միաժամանակ պարտավորվում ենք ուշադրության կենտրոնում պահել Երևանի բոլոր հիմնախնդիրները և կարելիության սահմաններում մասնակցել դրանց լուծմանը», - ասված է կոմիտեի հայտարարության մեջ:

ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքներով Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը Երևան քաղաքում հավաքել է մոտ 24.500 ձայն կամ քվեների 4.96%:

Կարդացեք նաև՝ ՀՎԿ-ն չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---