Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝  Եվրոպայի չեմպիոն

PanARMENIAN.Net - Խորվաթիայի Սպլիտ քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը 105 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել Սիմոն Մարտիրոսյանը: Երկամարտում հայ ծանրորդը գրանցել է 414 կգ արդյունք (184+230):

Երկրորդ տեղը զբաղեցրել է Բուլղարիան ներկայացնող Վասիլ Գոսպոդինովը (397), երրորդը` լեհ Արկադիուշ Միխալսկին (387), տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը երկամարտի 375 կգ արդյունքով (165+210) գրավել է 6-րդ տեղը:

Ապրիլի 8-ի երեկոյան +105 կգ քաշային կարգում հանդես կգան Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը:

Ապրիլի 7-ին կանանց պայքարում 75 կգ քաշային կարգում հանդես է եկել Սոնա Պողոսյանը: Երկամարտում Պողոսյանը գրանցել է 227 կգ արդյունք (101+126) և նվաճել է բրոնզե մեդալ:

90 կգ քաշային Տաթև Հակոբյանը երկամարտի 230 (105+125) կգ արդյունքով նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Տաթևը նաև փոքր բրոնզի է արժանացել պոկում վարժությունում (105 կգ):

Սիմոն Մարտիրոսյանը մինչև 105 կգ քաշային կարգում 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն: 2016-ին դարձել էր երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---