«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

PanARMENIAN.Net - «Ծառուկյան» դաշինքը որոշել է չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին:

Այս մասին է ասվում դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի անունից տարածված հայտարարության մեջ:

«Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, այս կարճ ժամանակահատվածում, գործնականում անհնար էր երևանցիների դատին ներկայացնել քաղաքի զարգացման լուրջ, հիմնավոր և պատշաճ ծրագիր», - մասնավորապես, ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ընտրություններին մասնակցությունից հրաժարվելու մասին էին հայտնել ՕՐՕ դաշինքը, ՀՅԴ-ն ու«Հայկական վերածնունդ» կուսակցությունը:

Այսպիսով, մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն ՀՀԿ-ն, ԵԼՔ-ն ու Զարուհի Փոստանջյանի«Երկիր ծիրանի»-ն:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---