Սոլովյով. Շատ եմ եղել Ղարաբաղում, ներողություն խնդրել կամ փոխել դիրքորոշումս չեմ պատրաստվում

Սոլովյով. Շատ եմ եղել Ղարաբաղում, ներողություն խնդրել կամ փոխել դիրքորոշումս չեմ պատրաստվում

PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմրր Սոլովյովը Բաքու այցելությունից հետո գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ հայտարարելով, որ մտադիր չէ ներողություն խնդրել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:

Սոլովյովն օրերս այցելել էր Բաքու և հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Ինչի՞ համար պետք է ներողություն խնդրեմ: Չեմ պատրաստվում ներողություն խնդրել: Շատ անգամ եմ այցելել Ղարաբաղ, ներողություն խնդրել կամ փոխել դիրքորոշումս չեմ պատրաստվում: Իմ դիրքորոշումը լավ է հայտնի: Խնդիրը չունի ռազմական լուծում»,-գրել է Սոլովյովը:

Ավելի վաղ Սոլովյովը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը «շատ մանրամասն խոսել է Ալիևի հետ Ալեքսանդր Լապշինի և Մարատ Ուելդանովի մասին»:

Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան այցելած Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականին՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:

Ռուսաստանի քաղաքացի, հայազգի Մարատ Ուելդանով-Գալուստյանը 2016-ի հունիսի 9-ից գտնվում է Ադրբեջանի Անվտանգության պետական ծառայության քննչական մեկուսարանում։ Նրա ձերբակալությունը սոցցանցերում լայն քննարկման առիթ է դարձել։ Գալուստյանն ավստրիական Do&Co ընկերության ներկայացուցիչն է, որն զբաղվում էր Բաքվում Formula 1-ի մրցաշարի մասնակիցներին սննդի մատակարարմամբ: Ավելի վաղ՝ 2015 թվականին, Ուելդինովը Բաքու է այցելել նաև Եվրոպական առաջին խաղերի առիթով, սակայն խնդիրներ չի ունեց: Մարիա Միրզոյանը հայտնել է նաև, որ իր եղբայրը ծնվել է Բաքվում, սակայն ամուսնանալուց հետո կնոջ ազգանունը վերցրած լինելով՝ նախկինում խնդիրներ չի ունեցել այնտեղ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---