Մեծ Բրիտանիան դրդում է Արևմուտքին նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ ղեկավարության դեմ

Մեծ Բրիտանիան դրդում է Արևմուտքին նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ ղեկավարության դեմ

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան մտադիր է դրդել Արևմուտքին նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ ղեկավարության դեմ, եթե վերջինս չդադարեցնի աջակցությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը ցանկանում է, որ արևմտյան երկրները «լուրջ տուգանային միջոցներ» ձեռնարկեն ի պատասխան գազային հարձակման, որի հետևանքով մոտ 90 մարդ զոհվեց:

Նոր պատժամիջոցները կոչված են լրջորեն բարդացնելու ՌԴ պաշտոնյաների կյանքը, գրում է Deutsche Welle-ն բրիտանական The Times-ի վրա հղումով:

Ըստ պարբերականի, պատժամիջոցների մասին փաստաթուղթը Ջոնսոնը պատրաստել էր իտալական Լուկայում G7-ի ԱԳ նախարարների հանդիպման համար:

ԱՄՆ-ն ապրիլի լույս 7-ի գիշերը հրթիռակոծել է սիրիական ավիաբազան Հոմս գավառում՝ պատճառաբանելով իր քայլը Իդլիբ գավառում քիմիական զենքի կիրառմամբ: ԱՄՆ-ն քիմզենքի օգտագործման համար Դամասկոսին է մեղադրում, մինչդեռ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ քիմիական զենք երբևէ չեն կիրառել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---