ՀՀ-ում քաղհասարակության հզորացմանն ուղղված 1.5 մլն եվրո արժողությամբ ծրագիր է մեկնարկում

ՀՀ-ում քաղհասարակության հզորացմանն ուղղված 1.5 մլն եվրո արժողությամբ ծրագիր է մեկնարկում

PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկում է 1.5 միլիոն եվրո արժողությամբ քաղհասարակության հզորացմանն ու ՔՀԿ-ներին ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներով ապահովման ծրագիրը: Այդ մաիսն հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին: Ծրագիրը դրամաշնորհային է:

ԵՄ-ն փնտրում է նորարական նախագծեր, որոնք կդարձնեն Հայաստանն ավելի առողջ, ապահով, մաքուր և ավելի կայուն:

«Մենք հավատում ենք, որ մեր ընդհանուր արժեքներին վերաբերող սոցիալական և վարքագծային փոփոխությունների հասնելու հիմնաքարը քաղաքացիների ներգրավումն է: Այդ պատճառով այս հայտամրցույթի ներքո ԵՄ-ն կաջակցի ՔՀԿ-ների կազմակերպած տեղեկատվական արշավներին, որոնք նպատակ ունեն բարձրացնելու հանրային հաշվետվողականությունը` միաժամանակ ներգրավելով քաղաքացիներին»,- ասել է ԵՄ դեսպանը:

«Հայաստանում քաղհասարակության հզորացումը» 1.5 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով դրամաշնորհային ծրագիրը նպատակ ունի մեծացնելու քաղհասարակության մոնիթորինգի կարողությունը, բարձրացնելու հանրային հաշվետվողականությունը հանրային իրազեկման արշավների միջոցով` նպատակ ունենալով փոխել վարքագիծը սննդի, ապահով ճանապարհների, էներգախնայողության, շրջակա միավայրի, վերամշակման և այլ ոլորտներում: Նպատակ է դրվում նաև ամրապնդել քաղհասարակությունը ֆինանսական դիվերսիֆիկացման և կայունության միջոցով, օրինակ՝ դրամահավաքներ, քրաուդֆանդինգային արշավներ և սոցիալական ձեռնարկությունների խթանում:

Հայտամրցույթի հիմնական նպատակն է ֆինանսավորել քաղաքացիական հասարակության մի շարք նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն քաղհասարակության դերի բարձրացմանը՝ խթանելով նաև ԵՄ-Հայաստան համագործակցությունը, ինչպես նաև ապահովելու բարեփոխումների մոնիթորինգ և հանրային հաշվետվողականության աճ այն ոլորտներում, որոնք ընդգրկում են ԵՄ-Հայաստան համաձայնագրերը:

Հայտամրցույթը կլրացնի ներկայումս Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող քաղհասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացմանն անմիջականորեն աջակցող ծրագրերի ցանկը 30 նոր դրամաշնորհների միջոցով: Այս հայտամրցույթի հիմնական բնորոշ առանձնահատկությունը կլինի ենթադրամաշնորհը` ֆինանսական աջակցության տրամադրումը երրորդ կողմերին: Ծրագրերի առաջարկները պետք է կազմեն 150.000 – 400.000 եվրո:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---