ԶԼՄ-ներ. Սիրիայում 2 ռուս զինծառայող է զոհվել

ԶԼՄ-ներ. Սիրիայում 2 ռուս զինծառայող է զոհվել

PanARMENIAN.Net - Սիրիայում 2 ռուս զինծառայող է զոհվել: Ապրիլի 9-ին զոհվել է պայմանագրային Իգոր Զավիդնին: Այդ մասին ապրիլի 10-ին հայտնել է նրա եղբայրը՝ Եվգենի Զավիդնին: «Ականանետային կրակի տակ են ընկել, 2 մարդ է զոհվել: Երջանիկ պատահականությամբ նրա ծառայակիցը հրաժարվել է մեկնել և նրա փախարեն մեկ այլ զորամասի զինծառայող է մեկնել»,-ասել է Եվգենին:

Իգոր Զավիդնին և ևս մեկ ռուս զինծառայող հայտնվել են «ականանետային կրակի տակ»: Երկրորդ զոհված զինծառայողի անունը չի նշվում, հայտնում է ՌԲԿ-ն:

«Իգորը 3 տարի է եղել պայմանագրային՝ Չեչնիայում, Դաղստանում, Ինգուշեթիայում է ծառայել: Չեչնիայից հետո ծառայել է Տոցկում»,-հավելել է զոհվածի եղբայրը:

Իգոր Զավիդնու մահվան մասին հայտարարել է նաև նրա ծանոթ Իրինա Զուբովան: Նա նշել է, որ Զավիդնին 1982թ. ծնված է:

ՌԴ ՊՆ-ն դեռ չի մեկնաբանում զոհերի մասին հաղորդագրությունը:

ՌԴ ՊՆ հատուկ գործողությունը Սիրիայում մեկնարկել է 2015-ի սեպտեմբերին: Պաշտպանության նախարարությունը 2017-ի ապրիլի սկզբի տվյալներով 28 ռուս զինծառայողի մահ է պաշտոնապես ճանաչել Սիրիայում: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, Սիրիայում գործողության մեկնարկից ի վեր մոտ 40 զինծառայող է զոհվել ՌԴ-ից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---