Ռայան Գոսլինգը միացել է «Խոստումը» ֆիլմին աջակցող Հոլիվուդի աստղերին

Ռայան Գոսլինգը միացել է «Խոստումը» ֆիլմին աջակցող Հոլիվուդի աստղերին

PanARMENIAN.Net - Հայտնի հոլիվուդյան դերասան Ռայան Գոսլինգը միացել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմին նվիրված քարոզարշավին:

Դերասանը «#կատարիր խոստումդ» գրառում է արել՝ աջակցություն հայտնելով մարդու իրավունքների պաշտպանությանը Կոնգոյում: Գոսլինգը տեսահոլովակ է հրապարակել Twitter-ում այդ մասին: «Պատերազմը Կոնգոյում ամենամահաբերը դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Խոստանում եմ կատարել խոստումս՝ սատարել մարդու իրավունքների պաշտպանությանը Կոնգոյում»,-ասել է Գոսլինգը:

«Խոստումը» ֆիլմին սատարում են նաև Էլթոն Ջոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Սիլվեստր Ստալոնեն, Դոն Չիդլը, Բարբարա Սթրեյզանդը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայտնի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմի լոնդոնյան ցուցադրությանը: Ջորջ Քլունիին ուղեկցում էր կինը՝ հայտնի փաստաբան Ամալ Քլունին:

«Խոստումը» Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կլինի ապրիլի 27-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---