«Բորուսիայի» ավտոբուսի պայթյունից նաև ոստիկան է տուժել

«Բորուսիայի» ավտոբուսի պայթյունից նաև ոստիկան է տուժել

PanARMENIAN.Net - Գերմանական «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսը մոտոցիկլով ուղեկցող ոստիկանը նույնպես վնասվածք է ստացել Դորտմունդում ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյուններից: Ոստիկանի մոտ ախտորոշվել է ակուստիկ վնասվածք, որի պատճառով նա որոշ ժամանակ չի կարողանա կատարել իր պարտականությունները:

«Բորուսիայի» և Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Մարկ Բարտրան կոտրվածք է ստացել: «Բարտրայի ախտորոշումը ձեռքի կոտրվածք է, օտար տարրեր աջ դաստակում: Նա վիրահատվել է: Առողջացիր, Մարկ»,-ասվում է ակումբի գրառման մեջ Twitter-ում, գրում է Lenta.ru-ն:

Պայթյունները գերմանական «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի մոտ տեղի են ունեցել ապրիլի 11-ի երեկոյան՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Մոնակոյի» հետ խաղից առաջ: 3 պայթուցիկ սարք է գործի դրվել: Իրավապահները հայտարարել են ֆուտբոլիստների դեմ ուղղված թիրախային գրոհի մասին: Խաղը հետաձգվել է մինչև ապրիլի 12-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---