ՀՀ-ն մասնակցում է ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի քննարկմանը

ՀՀ-ն մասնակցում է ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի քննարկմանը

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը Բիշքեկում ապրիլի 12-ին մասնակցում է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր Հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի հերթական նիստին:

Տեղի կունենա նաև ռազմաօդային ուժերի, հակաօդային, զենիթահրթիռային, օդատիեզերային պաշտպանության զորքերի հրամանատարների ուսումնամեթոդական հավաք, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Քննարկվելու են ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի գործունեությանն առնչվող հարցեր:

Նիստին ՀՀ-ից բացի մասնակցում են նաև ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի պատվիրակությունները:

1995 թվականի փետրվարի 10-ին ԱՊՀ 10 պետությունների միջև կնքվեց համաձայնագիր, ըստ որի ստեղծվում է ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգ։ Համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան։ ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգում չներգրավվեցին Ադրբեջանը, Մոլդովան:

1997 թվականից համակարգից դուրս եկան Վրաստանն ու Թուրքմենստանը, իսկ Ուզբեկստանն ու Ուկրաինան համագործակցում են Ռուսաստանի հետ երկկողմ համագործակցության շրջանակներում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---