Իսլամիստների մեղսակցությունը «Բորուսիայի» ավտոբուսի վրա հարձակմանը ստուգվում է12 ապրիլի 2017 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Ստուգվում է իսլամական հետքի առկայությունը Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունների գործում: Այդ մասին հայտնում են գերմանական ԶԼՄ-ները: Պայթյունների վայրում խոստովանական գրություն է հայտնաբերվել, որը սկսվում է «Հանուն Ալլահի, ողորմած և գթասիրտ» բառերով: Գրության մեջ հիշատակվում է 2016-ի դեկտեմբերին Բեռլինի Սուրբ ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչությունը, ասվում է, որ գերմանական Tornado ինքնաթիռները մասնակցում են մահմեդականների սպանությանն այսպես կոչված «Իսլամական պետության» խալիֆայությունում: Ուստի, ասվում է նամակում, «Գերմանիայի և այլ խաչակիր երկրների մարզիկներն ու այլ հայտնի անձինք ԻՊ մահապարտների ցուցակում են»: Նամակում ասվում է, որ ցուցակն ուժի մեջ կլինի, քանի դեռ Գերմանիան իր ինքնաթիռները չի հանել Սիրիայից, չի փակել ԱՄՆ ռազմակայանը Ռամշթեյնում, գրում է Deutsche Welle-ն: Փորձագետները կարծում են, որ դեռ վաղ է որակումներ տալը, պետք է շատ զգույշ լինել, քանի որ դեպքն արտառոց է: Հնարավոր է, որ իսկական հանցագործը փորձում է քննությանը սխալ ուղղորդել, հայտնում է Reusters-ը: Միևնույն ժամանակ, dpa-ն հայտնել է երկրորդ խոստովանական նամակի առկայության մասին, որը, հնարավոր է, գրվել է ձախակողմյանների ճամբարում: Ըստ գործակալության, ապրիլի 11-ի ուշ երեկոյան համացանցում նամակ է հրապարակվել, որտեղ ասվում է, որ հարձակումը ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա, «Բորուսիայի» քաղաքականության խորհրդանիշն է: Հետաքննությունը ստանձնել է Գերմանիայի դաշնային դատախազությունը: Պայթյունները գերմանական «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի մոտ տեղի են ունեցել ապրիլի 11-ի երեկոյան՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Մոնակոյի» հետ խաղից առաջ: 3 պայթուցիկ սարք է գործի դրվել: Իրավապահները հայտարարել են ֆուտբոլիստների դեմ ուղղված թիրախային գրոհի մասին: Խաղը հետաձգվել է մինչև ապրիլի 12-ը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |