Վրաստանը մինչև 2017-ի ավարտը գազ չի գնի ՌԴ-ից և Իրանից12 ապրիլի 2017 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ երկիրը հրաժարվում է բնական գազ գնել «Գազպրոմից» մինչև 2017-ի ավարտը: «Համաձայնագիրը, որը կնքվել է «Գազպրոմի» հետ, հնարավորություն է տալիս կախվածություն չունենալ ռուսական գազից: Մեզ հնարավորություն է ընձեռվում գազ գնել Ադրբեջանից կամ Իրանից: Այսօրվա դրությամբ մենք որոշել ենք ամբողջությամբ ադրբեջանական բնական գազ գնել»,-ասել է նախարարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ Կալաձեի, «Գազպրոմի» հետ երկամյա պայմանագրի ավարտին Վրաստանն ավելի ամուր դիրքերում կլինի, քանի որ կկառուցվի գազի պահեստարանը: Դա թույլ կտա ավելի քիչ կախում ունենալ ռուսական գազից: 2017-ի սկզբին Վրաստանի ընդդիմությունը փորձում էր մեղադրել կառավարությանը պետական շահերին դավաճանելու մեջ դեպի ՀՀ ռուսական գազի տարանցման մասին «Գազպրոմի» հետ կնքած նոր համաձայնագրով: Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլին դիմեց խորհրդարանին՝ կոչ անելով սաստկացնել հսկողությունը նոր համաձայնագրի կատարման մասով, իսկ ընդդիմությունը պահանջել է կառավարությունից բացահայտել գինը, որը վճարելու է «Գազպրոմը» տարանցման համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |