ԶԼՄ-ներ. Բաքվում մեկնաբանին հեռացրել են աշխատանքից Մխիթարյանի խաղը գովելու համար

ԶԼՄ-ներ. Բաքվում մեկնաբանին հեռացրել են աշխատանքից Մխիթարյանի խաղը գովելու համար

PanARMENIAN.Net - Միաժամանակ մի քանի ադրբեջանական մարզական պարբերականներում հաղորդագրություններ են հայտնվել, որ «Իդման Ադրբեջան» հեռուստաալիքի մեկնաբան Թարլան Շահինօղլուն ստիպված է եղել ազատվել աշխատանքից Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին գովեստի խոսքերի համար:

Ըստ տեղեկատվության, պարբերականի ղեկավարությանը դուր չի եկել, որ Շահինօղլուն իր ֆեյսբուքյան էջում գովել է Մխիթարյանի խաղը՝ մեկնաբանելով «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը Անգլիայի Պրեմիեր լիգայում, գրում է Meydan.tv-ին:

Շահինօղլուին կանչել են ղեկավարության մոտ և բացատրություններ պահանջել: Երիտասարդ մեկնաբանը ներողություն չի խնդրել և որոշել է աշխատանքից ազատվելու դիմում գրել:

Շահինօղլուն այս տեղեկությունները հաստատել է: Ըստ նրա, նա ստիպված է եղել հեռանալ հեռուստաալիքից, որտեղ աշխատել է 6 տարի: «Իմ արկածը հեռուստաալիքի հետ ավարտվել է»,-ասել է լրագրողը:

Ըստ Futbol+ թերթի, Մխիթարյանի խաղը սոցցանցերում գովելուց հետո Շահինօղլուին այլևս չէին վստահում խաղեր մեկնաբանելը: Արդյունքում նա սպիպված եղավ դիմում գրել աշխատանքից ազատվելու մասին:

Ինքը մեկնաբանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ աշխատանքից հեռանալու պատճառը կապ չունի Մխիթարյանի հետ: «Իմ հեռանալը Az TV-ից ոչ մի կապ չունի հայ ֆուտբոլիստի և նրա մասին իմ գրառման հետ: Խնդրում եմ չհավատալ նման լուրերին և չանհանգստացնել ինձ այդ առիթով: Չեմ ուզում ծիծաղից մեռնեմ նման բաներ կարդալով: Իհարկե, իմ հեռանալն իր պատճառներն ունի: Սակայն, կարող եք վստահ լինել, որ դա ոչ մի կապ չունի Հենրիխ Մխիթարյանի հետ»,-գրել է Շահինօղլուն:

2016-ի հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կազմում է €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 է ստանում: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---