Թուրքիան դեմ է քրդերի մասնակցությանը Ռաքքայի ազատագրման գործողությանը

Թուրքիան դեմ է քրդերի մասնակցությանը Ռաքքայի ազատագրման գործողությանը

PanARMENIAN.Net - Թուրքիան դեմ է քրդերի մասնակցությանը Ռաքքայի ազատագրմանը: Համագործակցությունը քրդական աշխարհազորի ջոկատների հետ «Իսլամական պետության» գրոհայիններից սիրիական Ռաքքայի ազատագրման գործողության ժամանակ կարող է օգտակար լիներ հիմա, սակայն խնդիրներ կառաջացնի ապագայում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ՊՆ ղեկավար Ֆիքրի Իշիկը:

«Մենք քննարկել ենք իրավիճակը Ռաքքայում ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հետ: Թուրքիան չի ցանկանում, որ քրդական աշխարհազորի ջոկատները մասնակցեն Ռաքքայի ազատագրմանը»,-ասել է նա մամուլի ասուլիսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Իշիկը հիշեցրել է, որ Անկարան ահաբեկչական է համարում YPG քրդական ջոկատներն ու Սիրիայում գործող քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը:

Ըստ Իշիկի, ամերիկացիների հետ քննարկվել է նաև իրավիճակը Մանբիջում և Իդլիբում:

Քրդերը վերահսկում են Սիրիայի հյուսիս-արևելքում և հյուսիս-արևմուտքում գտնվող տարածքները, որտեղ պայքարում են ահաբեկչական խմբավորումների դեմ: Վերջին շաբաթներին ջոկատները հարձակում են սկսել Ռաքքայի ուղղությամբ: Քրդերին սատարում են ամերիկյան ռազմական խորհրդականներ, ԱՄՆ-ն նաև զենք ու զրահատախենիկա է տրամադրում քրդերին:

Քրդական 2 անկլավի միացմանը Սիրիայի հյուսիսում խանգարում է Թուրքիայի զինվորականները և Սիրիայի ազատ բանակի ջոկատները, որոնք 2016-ի օգոստոսից «Եփրատի վահանը» գործողություն են իրականացնում Սիրիայի հյուսիսում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսական կողմն ու քրդական ջոկատները համատեղ պայքարի մասին համաձայնագիր են ստորագրել: Խմբավորման ներկայացուցիչը հայտարարել է, որ համաձայնագիրն ուժի մեջ է մտել մարտի 20-ին: ՌԴ ՊՆ-ն Սիրիայի տարածքում քրդական ինքնապաշտպանական ջոկատների համար ուսումնական կենտրոն կստեղծի: Անկարան հայտարարել է, թե ակնկալում է, որ Մոսկվան քայլեր կձեռնարկի սիրիացի քրդերի՝ «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) գրասենյակը փակելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---