ՌԴ-ն վերջնակաn որոշել է չմասնակցել «Եվրատեսիլին»

ՌԴ-ն վերջնակաn որոշել է չմասնակցել «Եվրատեսիլին»

PanARMENIAN.Net - ՌԴ-ն վերջնականապես որոշել է չմասնակցել «Եվրատեսիլին»: Հեռարձակողների եվրոպական միությունը (EBU), որը մրցույթի կազմակերպիչն է, մեկնաբանել է ռուսական հեռուստատեսության Առաջին ալիքի հայտարարությունը, որը հրաժարվել է առաջարկված տարբերակներից, որոնք թույլ կտային մասնակցել մրցույթին:

«Ցավոք, երկու առաջարկն էլ մերժվեց: Ուստի Ռուսաստանը չի մասնակցի մրցույթին: Մենք շատ կցանկանայինք, որ բոլոր 43 երկիները կարողանային մասնակցել մրցույթին և ամեն հնարավորն արել ենք դրան հասնելու համար»,-ասվում է EBU հայտարարության մեջ, հայտնում է ՌԲԿ-ն:

Հայտարարության մեջ նաև քննադատություն կա Ուկրաինայի հասցեին: Մեջբերվում են «Եվրատեսիլի» դիտորդական խորհրդի նախագահ Ֆրանկ-Դիտեր Ֆրեյլինգի խոսքերը. «Մենք դատապարտում ենք Ուկաինայի իշխանությունների որոշումը, որով արգելվեց ՌԴ ներկայացուցիչ Յուլիա Սամոյլովայի մուտքը երկիր, քանի որ այդ որոշումը խախտում է երգի մրցույթի ամբողջականությունն ու ոչ քաղաքական բնույթը, ինչպես նաև երգի միջոցով ժողովրդներին միավորելու նրա առաքելությունը»:

Ապրիլի 13-ին Առաջին ալիքը հայտարարեց, որ չի կարող ընդունել առաջարկված տարբերակները և հրաժարվում է մրցույթի հեռարձակումից: EBU-ն առաջարկում էր Սամոյլովայի հեռահար մասնակցության տարբերակը, կամ այլ մասնակցի ելույթը նրա փոխարեն: «2 տարբերակն էլ անընդունելի է: Հեռահար ելույթը խախտում է ՌԴ մասնակցի իրավունքները և հակասում է մրցույթի կանոններին: Սամոյլովային այլ կատարողով փոխարինելու տարբերակը նույնիսկ քննվել չի կարող»,-ասվում էր Առաջին ալիքի հայտարարության մեջ:

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն արգելել է երգչուհի Յուլիա Սամոյլովայի մուտքը երկիր 3 տարով: Որոշումը կայացվել է երգչուհու կողմից Ղրիմ այցելության պատճառով, որով նա «խախտել է Ուկրաինայի օրենսդրությունը»: ՌԴ ԱԳՆ-ում Կիևի որոշումը քաղաքական են անվանել և նշել են, որ այն հաշվի չի առնում հասարակ հանդիսատեսի կարծիքը: Սամոյլովան ՌԴ-ն կներկայացնի 2018-ի «Եվրատեսիլում»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---