Սթինգ. Ինձ դուր է գալիս Մխիթարյանին նվիրված երգը

Սթինգ. Ինձ դուր է գալիս Մխիթարյանին նվիրված երգը

PanARMENIAN.Net - Հայտնի բրիտանացի երաժիշտ Սթինգն ասել է, որ իրեն դուր է գալիս Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նվիրված երկրպագուների երգը:

«Ես շատ ուրախ եմ, որ այդպես է: Ինձ դուր է գալիս, երբ իմ երգերը վերափոխում են տարբեր նպատակների համար: Ըստ իս, դա հիանալի է», -ասել է երգիչը, գրում է BBC-ին:

«Որպես երգի հեղինակ ես միշտ հիացած հետևում եմ, թե ինչ անհավանական արագությամբ է մեղեդին տարածվում մարդկանց մեծ խմբերի շրջանում և հետո բոլորը սկսում են միաժամանակ կատարել»,-ասել է նա:

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները Մխիթարյանին նվիրված երգը կատարում են 2016-ի ամառվանից: Նրանք վերափոխել են Սթինգի հայտնի Englishman in New York երգի խոսքերը:

Կրկներգում «կարմիր սատանաների» ֆաները երգում են Whoa, Mkhitaryan, Henrikh Mkhitaryan, he’s our midfield Armenian! (Մխիթարյան, Հենրիխ Մխիթարյան, նա մեր հայ կիսապաշտպանն է):

Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Հպարտ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իմ երազանքն իրականացավ: Ոգևորված եմ, որ հանդես եմ գալու նման հարուստ պատմությամբ ակումբում, հույս ունեմ, եր երկար եմ նրա մասը կազմելու: Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյոյին և ակումբին ինձ ընտրելու համար», - ասել է Մխիթարյանը: «Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---