Հոգեվերլուծաբան. Աշակերտների հետ ֆինանասական հարցերը չպետք է քննարկել

Հոգեվերլուծաբան. Աշակերտների հետ ֆինանասական հարցերը չպետք է քննարկել

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Երևանի դպրոցներից մեկի բակում երկու աշակերտ ածելիով վնասել էին իրենց նախաբազուկները: Ըստ նախնական վարկածի՝ դպրոցում 10-րդ դասարանի աշակերտի վրա բարկացել են տրամադրված գրքերի դիմաց չվճարելու համար, երկրորդ աշակերտը դպրոցականի ընկերն էր՝ նույն դպրոցի աշակերտը:

Հոգեվերլուծաբան, Երևանի «Քվանտ» վարժարանի սոցիալ-հոգեբանական ծառայության բաժնի պետ Ելենա Բարտենևան PanARMENIAN.Net ին հայտնեց, որ խորհուրդ չի տրվում դպրոցում աշակերտների հետ քննարկել ֆինանսական հարցերը:

«Ես կարծում են՝ ֆինանսական հարցերն աշակերտների հետ քննարկել չի կարելի: Երեխաները փող չեն վաստակում, գումարներ չեն տնօրինում: Բոլոր այդ հարցերը պետք է լուծել ծնողների հետ. զանգահարել, հանդիպել, քննարկել սոցցանցերի միջոցով, բայց երեխաների միջոցով հարցը լուծել պետք չէ:

Եթե ծնողների հետ կա պայմանավորվածություն, սակայն աշակերտը գումարը չի փոխանցում, կարելի է հարցնել. «գուցե մոռացե՞լ ես», բայց դրանք շատ նուրբ հարցեր են, զգույշ պետք է լինել, այդ իսկ պատճառով գերադասելի է հետևել հստակ կանոններին, և այդ հարցերն աշակերտի հետ չքննարկել», - պարզաբանեց Բարտենևան:

Դեպքի հետ կապված հանգամանքները պարզվում են, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հետաքննություն է կատարվում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---