// IP Marketing video - START// IP Marketing video - END

«ՍԱՍ»-ի ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾ

«ՍԱՍ»-ի ձայնագրությունն ուղարկվել է ՀՔԾ

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ապրիլի 14-ին լրատվամիջոցներում հրապարակված ենթադրաբար «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` դրանում առկա հանգամանքները ստուգելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Ապրիլի 13-ին մի շարք լրատվական կայքեր հրապարակել են փոստով իրենց ուղարկված՝ «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը:Ժողովը վարողն աշխատակիցներին ճնշում է՝ պարտադրելով «քարոզել, համոզել հարազատներին ու բարեկամներին» ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին: Բանախոսը շատ ձայներ բերողներին խոստանում է պարգևատրումներ, իսկ հակառակ դեպքում՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում:

Կարդացեք նաև՝ Փաստաբան. «ՍԱՍ գրուպում» նախընտրական հանդիպումը վարողը կարող է ազատազրկվել 3-5 տարով

 Ուշագրավ
Նա հավելել է, որ չգիտի որևէ դեպք, որ բանակում հարկադրել են զինծառայողին աղոթել կամ մկրտվել
Ըստ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի, տաք և արևոտ օրեր կլինեն
Ըստ Վահան Սարգսյանի, բարմենները միշտ առանց հավելումների լավ գազավորված ջրի կարիք ունեն
Տալլինի այն տանը, որտեղ ժամանակին ապրել է Դովլաթովը հուշատախտակ է փակցված