ՔԱԿ-ը ստանձնել է 5 թուրք զինծառայողի սպանության պատասխանատվությունը18 ապրիլի 2017 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արևելքում 5 թուրք զինծառայող է սպանվել: Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) HPG մարտական թևի անդամները երկու հարձակում են իրականացրել երկրի արևելքում: Այդ մաիսն ասվում է HPG մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ: «Ապրիլի 16-ին 11:00-ին քրդական պարտիզանական ջոկատները հարձակվել են մի խումբ զինվորների վրա Հաքքյարի գավառի Յուկսեկովա շրջանում: Սպանվել է 5 զինվոր»,-ասվում է հաղորդագրության մեջ: : Բացի այդ, ապրիլի 15-ին HPG պարտիզանները գրոհել են թուրքական զինվորական պարեկախումբը, որը Հավիշտա անցակետից գնում էր Վանի գավառի Սինգե անցակետ: Մեկ զրահապատ մեքենա ոչնչացվել է: Տուժած զինվորների քանակը հայտնի չէ, սակայն նրանք տեղափոխվել են շտապ օգնության մի քանի մեքենաներով, ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2015-ի հուլիսին ՔԱԿ հետ զինյալ հակամարտության վերսկսումից ի վեր զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում այցելել հարավ-արևելյան շրջաններ, այդ թվում Դիարբեքիր անվտանգության նկատառումներով:ՔԱԿ հետ Թուրքիայի հակամարտությունը շարունակվում է արդեն 30 տարուց ավելի և 40.000 մարդու կյանք է խլել: ՔԱԿ-ը պայքարում է անկախ քրդական պետություն ստեղծելու համար: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |