Պետերբուրգի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչը մասնակիորեն ընդունել է մեղքը

Պետերբուրգի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչը մասնակիորեն ընդունել է մեղքը

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության գործով անցնող Աբրոր Ազիմովը չի ժխտում իր մասնակցությունը հանցագործությանը: Ազիմովը հայտարարել է դատարանում, որ չի ճանաչում իր մեղքը: «Ես համաձայն եմ ձերբակալության հետ, բայց ոչ այն պնդման, որ ես մեղավոր եմ պայթյունի համար: Ես այդպիսի բան չեմ ասել: Իմ մասնակցությունը կա, բայց ոչ ուղղակի»,-ասել է Ազիմովն Ինտերֆաքսին:

Ենթադրվում է, որ Աբրոր Ազիմովն է ահաբեկչության կազմակերպիչը:

Ավելի վաղ նրա փաստաբան Արմեն Զադոյանը հայտարարել էր, որ մեղադրյալը ճանաչել է իր մեղքը:

Քննությունը կալանք է պահանջում Ազիմովի համար: Միջնորդության քննությունը դեռ չի սկսվել:

Իրավապահ մարմինների աշխատակիցները Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ Աբրոր Ազիմովին հայտնաբերել են՝ ստուգելով պայթուցիկը գործի դրած Ակբարժոն Ջալիլովի հեռախոսային կոնտակտները: Ազիմովն ահաբեկչական խմբի միակ մասնակիցն էր, ում հետ Ջալիլովը կապ է պաշտպանել հեռախոսով ահաբեկչությունից առաջ, ենթադրաբար, հայտնելով, որ պատրատ է պայթյունն իրականացնել: Ըստ նրանց տվյալների, Ազիմովն ահաբեկչական խմբի միակ մասնակիցն էր, ում հետ Ջալիլովը կապ է պաշտպանել հեռախոսով ահաբեկչությունից առաջ, ենթադրաբար, հայտնելով, որ պատրատ է պայթյունն իրականացնել:

Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 14 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:Ավելի վաղ հաղորդվել է, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կապույտ գծում պայթյուն է որոտացել: ՌԴ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը հայտարարել է, որ պայթյունը Պետերբուրգի մետրոպոլիտենում ահաբեկչական գործողություն էր:Ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով 6 անձ է ձերբակալվել:

 Ուշագրավ
---