Հայաստանցի դասախոսը՝ ԱՄՆ-ում անգլերենի լավագույն դասավանդող

Հայաստանցի դասախոսը՝ ԱՄՆ-ում անգլերենի լավագույն դասավանդող

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում 2017թ. անգլերեն լեզվի լավագույն դասավանդող է ճանաչվել հայազգի Սուսաննա ՄակՖիլոմին: Նա արժանացել է ամերիկացի դրամատուրգ, բանաստեղծ և կոմպոզիտոր Սթիվեն Սոնդհայմի մրցանակին:

ՄակՖիլոմին, որին հեղինակավոր մրցանակի համար առաջադրել էին նրա ուսանողները, ամերիկյան «Քենեդի» կենտրոնի որոշմամբ ընդգրկվել էր տարվա անգլերենի լավագույն դասավանդողների տասնյակում, գրում է Sputnik-Արմենիան Alexandria News-ի վրա հղումով:

Սուսաննա ՄակՖիլոմին արտագաղթել է ԱՄՆ Հայաստանից, որտեղ երկար տարիներ դասավանդել է Երևանի Մանկավարժական համալսարանում, ինչպես նաև եղել է պաշտոնատար անձանց թարգմանիչը: ԱՄՆ-ում ՄակՖիլոմին դասավանդել է Վիրջինիա և Յուտա նահանգների ուսումնական հաստատություններում: 2013-ին Սուսաննան լեզուների մասնավոր դպրոց է բացել Ալեքսանդրիա քաղաքում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---