Լե Պեն. Ղարաբաղյան հարցի ցանկալի լուծումը ՀՀ հետ միավորումն է19 ապրիլի 2017 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը խոսել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ «Լավ լուծում կլիներ, եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գային, ու Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին», - ասել է Լե Պենը՝ հավելելով, որ նման լուծումն ավելի ցանկալի է, քան Արցախի անկախությունը: Ֆրանսիայի նախագահ ընտրվելու դեպքում Լե Պենը խոստացել է պահպանել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման ավանդույթը։ Քաղաքական գործիչը կարևորել է 1915թ․ բազմաթիվ հայերի ժամանումը Ֆրանսիա և նշել, որ նրանք «մեծ ներդրում են ունեցել» Առաջին աշխարհամարտից հետո Ֆրանսիայի վերակառուցման գործում։ «Կարևոր է, որ 1915թ․ Ցեղասպանությունը լայնորեն ճանաչվի աշխարհի բոլոր երկրների կողմից, Թուրքիան էլ վերջապես առերեսվի իր պատմության այդ սարսափելի էջին։ Ֆրանսիան պետք է լիովին աջակցի ճանաչման համար մղվող այդ պայքարին՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության օրրան, ինչպես նաև հանուն բազմաթիվ այն հայերի, որոնք ապաստան են գտել այստեղ և հաջողությամբ ինտեգրվել»,- ասել է Լե Պենը Nouvelles d’Arménie պարբերականին, հայտնում է ՍիվիլՆեթը: Նա միանշանակորեն դեմ է հանդես եկել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը՝ ասելով, որ «Ազգային ճակատ»-ը ներկայացնող եվրապատգամավորները մշտապես դեմ են քվեարկել ԵՄ-Թուրքիա բանակցություններում նոր գլուխների բացմանը։ «Ես այս հարցում անփոփոխ դիրքորոշում ունեցող միակ թեկնածուն եմ, և վստահություն եմ վայելում»,- նշել է ֆրանսիացի քաղաքական գործիչը։ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվելու է ապրիլի 23-ին։ Եթե թեկնածուներից որևէ մեկին չհաջողվի հավաքել ձայների կեսից ավելին, կանցկացվի երկրորդ փուլը՝ մայիսի 7-ին։ Կարդացեք նաև՝ Ֆիյոն. Ադրբեջանը 2016-ի ապրիլին փորձեց ուժով գրավել ԼՂ-ն Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Ադրբեջանում ևս մեկ լրագրող է ձերբակալվել Հոդվածն այն մասին էր, որ Ալիևը մասնակցում է օտարերկրյա դրամաշնորհների ապօրինի ստացմանը Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնտու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին |