Grenke Chess Classic. Լևոն Արոնյանը 4-րդ տուրից հետո առաջատարն է

Grenke Chess Classic. Լևոն Արոնյանը 4-րդ տուրից հետո առաջատարն է

PanARMENIAN.Net - Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադենում շարունակվող Grenke Chess Classic մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սևերով հաղթել է Մաթիաս Բլյուբաումին` տոնելով երկրորդ անընդմեջ հաղթանակը:

Չորրորդ տուրի արդյունքներով՝ Բլյուբաում- Արոնյան` 0:1, Վաշյե-Լագրավ-Հոու Յիֆան` 1:0, Կարլսեն-Կարուանա, Նայդիչ-Մայեր` ոչ-ոքի:

ՀՀ Օլիմպիական կոմիտեն հաղորդում է, որ մրցաշարային աղյուսակը չորրորդ տուրից հետո Արոնյանը միանձնյա առաջատարն է 3 միավորով: 2-ից 4-րդ հորիզոնականներում՝ Կարուանա, Նայդիչ, Հոու Յիֆան` 2.5-ական միավորով: 5-րդ և 6-րդ տեղերում 2-ական միավորով՝ Վաշյե-Լագրավ, Կարլսեն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---