Facebook-ը կսովորեցնի խուլ մարդկանց «լսել» մաշկով

Facebook-ը կսովորեցնի խուլ մարդկանց «լսել» մաշկով

PanARMENIAN.Net - Facebook-ի ստորաբաժանումներից մեկն աշխատում է տեխնոլոգիայի ստեղծման վրա, որը թույլ կտա լսողությունից զրկված մարդկանց հնչյունները տարբերակել մաշկով: Այդ մասին հայտնել է TechCrunch-ը:

Ըստ նոր մշակումներով զբաղվող Building 8 բաժնի ղեկավար Ռեգինա Դուգանի, մասնագետներն աշխատում են սարքերի ու ծրագրային լուծումների վրա, որոնք թույլ կտան մարդկանց շրջակա ձայները վերածել վիբրացիայի, որոնք, չլսող մարդիկ կկարողանան «ընկալել» մաշկով: Սարքի ստեղծած որոշակի հաճախականությունները կընկալի ուղեղը՝ առանց լսողության օրգաններում վիբրացիաների մշակման:

Դուգանն այդ մշակումը համեմատել է Բրայլի այբուբենի կիրառման հետ:

Առաջին հրապարակային ցուցադրման ժամանակ սարքը կարողացել է 10 բառ վերածել իմպուլսի, ինչպես նաև դրանց բառակապակցությունները: Փորձի մասնակիցը կարողացել է «լսել» բոլոր արտահայտութունները, հայտնում է Lenta.ru-ն:

Հունվարին հայտնի դարձավ, որ Facebook-ը կզբաղվի նյարդահամակարգչային տեխնոլոգիաների մշակմամբ, որոնց միջոցով հնարավոր կլինի կարդալ և փոխանցել մտքերը: Ըստ սոցցանցի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգի, ապագայում մարդիկ հենց այդպես են շփվելու:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---