Երևանի ավագանու ընտրությունների մասնակիցների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է

Երևանի ավագանու ընտրությունների մասնակիցների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է

PanARMENIAN.Net - Համաձայն ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ընտրական միջոցառումների ժամանակացույցի՝ ապրիլի 21-ից մեկնարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի քվեարկությունից մեկ օր առաջ՝ մայիսի 12-ին, ժամը 00.00-ին:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քարոզարշավը սկսում է «Հանուն Երևանի» կարգախոսով: Կուսակցության ավագանու թեկնածուները Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կսկսեն քարոզչությունը Էրեբունու վարչական շրջանից և, բացառությամբ ապրիլի 24-ի, մնացած օրերին ակտիվ քարոզչություն կիրականացնեն:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի մեկնարկը կտա հեծանվաերթով, որը կմեկնարկի Ազատության հրապարակից, ապրիլի 21-ին, ժամը 17:00-ին:

«Ելք» դաշինքը քարոզարշավը սկսում է երթով, որը կմեկնարկի ժամը 18:00-ին, «Բարեկամության ձեռքեր» հուշարձանին հարող տարածքից (Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատված): Երթը ավարտվելու է 19:00-ին, Հյուսիսային պողոտա - Տերյան խաչմերուկին հարող տարածքում, որտեղ կկայանա հավաք և համերգ:

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ընդամենը երեք քաղաքական ուժ: «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---