Արոնյանը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Grenke Chess Classic-ում

Արոնյանը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Grenke Chess Classic-ում

PanARMENIAN.Net - Grenke Chess Classic մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել. նրա մրցակիցն էր Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչը:

Այս տուրում առաջին հաղթանակը տոնել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հոու Յիֆան – Մաթիաս Բլուբաում և Ֆաբիանո Կարուանա – Մաքսիմ Վաշիե-Լագրավ պարտիաներն ավարտվել են ոչ ոքի արդյունքով, տեղեկացնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան:

5-րդ տուրից հետո Լևոն Արոնյանը վաստակել է 4 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Հոու Յիֆանը, Մագնուս Կարլսենը և Ֆաբիանո Կարուանան Արոնյանին զիջում են 1-ական միավորով: Արկադի Նայդիչն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը վաստակել են 2.5-ական միավոր, իսկ Մաթիաս Բլուբաումը և Գեորգ Մեյերը 1-ական միավորով եզրափակում են աղյուսակը:

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (200,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ:

2017-ի փետրվարին Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարքի Շարժայի մրցաշարում, ունենալով 8 ոչ ոքի և մեկ պարտություն, 4 միավորով զբաղեցրել է միայն 13-րդ տեղը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---